ArmԼife.am-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին պատկանող Էջմիածնի գինու գործարանի աշխատակիցներին կարգադրել են դադարեցնել աշխատանքը և դուրս գալ գործարանի տարածքից:

Պատճառն այն է, որ գործարանի սեփականատեր Սարոյանը տեղեկություն է ստացել, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել գործարանի տարածքում պահվող զենք զինամթերքի մասին, և ուր որ է գործարանի տարածքում ստուգումներ կիրականացվեն:

Գործարանի աշխատակիցներին տարհանելու նպատակը կարող էր լինել օտար աչքից հեռու, այդ զինամթերքը այլ տարածք տեղափոխելը: