Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ),ընթացիկ նախագահն է Ադրբեջանի և ղեկավարը Նոր Ադրբեջան կուսակցության։ 2003 թվականի օգոստոսին Ալիևը վարչապետ է նշանակվել։ 2003 թվականի
https://youtube.com/watch?v=5PghuIFfRIw

հոկտեմբերին Հեյդար Ալիևը, ով հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։ Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին[3]։Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական

կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։