Նա դեռ փողոցում ցուցարար պիտի գնդակահարի։
Քաղաքական քավարանը դաժան բան ա, երբ դրանով անցնողները երանի են տալիս դժոխքով անցնողներին։
Էս փուլն ով հաղթահարեց՝ կապրի, մնացածը կամ կլքեն երկիրը, կամ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Թրաշաղետը կերպարանավորում ա մի ամբողջ սոցիումի ապաքաղաքականությունը, կիսախելագարը անմեղսունակների հետ փակում են 30 տարվա արատավոր ցիկլը, սրանից հետոն արդեն ցույց կտա, թե արդյոք մենք որպես սոցիում ի վիճակի ենք պետություն ունենալու։

Մեր ջահելներին, նոր սերնդին նայելով կասկած չունեմ, որ ունենալու ենք։
30 տարին բավականին սեղմ ժամանակ ա մտքի փոփոխության համար, բայց էդ ցիկլն ահագին արագացված անցանք, դրա համար ա ցավոտ։
Քաղաքական քավարանով ենք անցնում, դիմացեք ով կարա։