Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Կիրովի շրջանի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է 3 մարդու, այդ թվում՝ նորածնի դի:

ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային բաժնի աշխատակիները քննում են ողբերգական դեպքի հանգամանքները:

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, զոհերի թվում 1991թ.-ին ծնված տղամարդ է, 1992թ.-ին ծնված կին և նորածին երեխա:

Զոհերի մարմինների վրա դաշույնի բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դեպքի առթիվ «Սպանություն»

հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի քննության համար ուժեղացված քննչական խումբ է ստեղծվել: