Կարդացեք նաև՝

Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն ու սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր ՀՀ-ն քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պшյքարի միջոցով, ոչ թե տեռпրով։ Խաբելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սшրսափում էիր այդ դաշինքից, քանզի 2-ից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռпզությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։

1999թվականի ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, քանզի չէր ցանկանում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կատաղած էիր, եկար նիստի, եւ քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Այդպիսի բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։

Սակայն դու քո գոռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։ 1999 թվականի ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի հիսունամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստիպեց ինձ գնալ։ ՀՀ-ի ու Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զինшթափեցին։

Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահանջեցի վերադառնալ։ Հայությանը և ՀՀ-ի պետությանը հասցված էր խորը վիրավորանք, սակայն դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս 1 անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևիցե զգացմունք չունես։

Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտառակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 1999թվականի հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտնեց, որ բյուջեն ունի 37 միլիարդ դրամի ճեղքվածք, բայց 1 շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղ քվածքը…

137 միլիարդ դրամ է։

Ո՞ւր կորավ քո 2-ամյա կառավարման ժամանակ այդ հսկա փողը։ 1 շաբաթ հետո պարզվեց, որ կորել է նաև 400 միլիոն դոլար, Ռուսաստանի կողմից ՀՀ-ի՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի փողը, որը պիտի մուտքագրվեր բյուջե, սակայն բյուջեն 1 լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբեբայության և խաբեբաների մասի՞ն։

1999թվականի հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության:

Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի 1-ից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, ու ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 1999 թվական հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակիգործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս 3-ի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս 3-ով, հասցրել ես 1.5 միլիարդ դոլարի վնաս։

Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազում խшրդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն քսանյոթը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի առավել էին լարվում: 1999 թվականի օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 1999 թվականի սեպտեմբեր.

Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։

Ալբերտ Գոռը հայտնեց, որ չափազանց ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ այդպիսի փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը չափազանց ծանր ավարտվեց»։

Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 1999 թվականի սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին ութ ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 1999 թվականի սեպտեմբեր. Ամերիկա այցը Վազգենին մտահոգել էր ևս 1 խնդրով։Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ փողեր ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ այդպիսի մարդիկ ՀՀ-ում կային, ամբողջ ազգը գիտեր, սակայն այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ անձանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ անձինք, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել երկու հարյուր միլիոն դոլար՝ Սերժ Սարգսյանը,

մյուսը՝ յոթանասուն, հաջորդը՝ քսան։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։

Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն ևս խափանվեց Հոկտեմբերի քսանյոթով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած գումարների հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։

Քո՝ ՀՀ-ի շահերին վնш սող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ պարզապես հшյհ ոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ցանկանում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, սակայն զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բացարձակ չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։

Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել գեթ քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ անձինք։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության 2 հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կпրուստների կրողներ եղանք։ Հոկտեմբերի քսանյոթին ես Ազգային Ժողովում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և իսկույն զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։

Հետո զանգել եմ ևս չորս անգամ, քանզի դու չէիր գալիս։ Վերջապես եկար 3,5 ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչնչացնի։ Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ազգը ոճրագործին կհերոսացնի։ Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով։

Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրпհի դահլիճի վրա, կոչնչացնի տшկանքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։

Հանդիպումդ տականքի հետ ուշացրիր տասներեք ժամ, որ նրանք արյունшքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Այդպիսի հաշվարկ կարող էիր անել միայն դու։ Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևիվե մեկի փրկության համար։Ազգային Ժողով գալուց հետո ևս իննը ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժվածքին։ Ո՞վ էր խաղում զпհերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։ Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «այդպիսի գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ:

Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք 4 զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։ «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են ՌԴ-ից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ:

Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺ դահլիճի վրա, ոչնչացնի ոճրագործներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղադրելուէր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։

Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թրքաբարո պլան էր։ ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագործին, ազգի դավաճանին՝ խախտելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց

վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։

«Անսահման ու չիրացված Հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»:

Դու սրանով քեզ լրիվ մերկացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, անշուշտ, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ժամանակ ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագործության մոտիվ։ Այժմ ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմե ղությունը ապացուցել։

Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, սակայն մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք։

Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, ՀՀ-ին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։

Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ցանկանում անդրադառնալ քո նկարագրած շահաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։

Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը ՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում ես կատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մարտի դաշտում կայացած վազգենական կուռ թիմը ջլատել, պառակտել, ոչնչացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդախության, խաբեբայության թրքաբարո ճանապարհը։

Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։ Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը. Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ 3 անգամ, երբ Վազգենը արդեն չկար։

Այդքան խիզախություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բա բասում էիր, հա՞։ Այժմ ո՞վ է բանսարկուն և խաբեբան։ Եթե ես սահմանից հեռու եմ եղել հարյուր կամ հիսուն կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոնֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրախավորված էին, գնդակոծվում և ռմբակոծվում էին։

Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռո կենացներ ասում։ Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևիցե համատեղվե՞լ են։ 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպառվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանսարկություն։ Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։

Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թալանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չգիտակցեցիր, որ հայաստանցիները քեզ ատում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե տաս տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շանտղություն եմ արել, ձեզ թալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնասներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։

Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպանել է, ոչ թալանել է, ոչ էլ կեղծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։

Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագործությունների հրապարակմանը: