Մանուել Մանուկյանը ֆեյսբուքում գրել է․

Չի բացառվում,որ Ադրբեջանը պնդի, նրկոլը և նիկոլականները վաղը իրենց կանանց նվեր տան ադրբեջանցիներին և նիկոլը վստահաբար կհամաձայնվի։ Էսա նիկոլի պատկերը, ազգին ուզում է դարձնել թուրքի ստրուկ, շատ հիմարներ դեռ չեն հասկանում։

 

Կարդացեք նաև՝

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելն ունի խորքային պատճառներ. Ռուսական կողմը ձեռք է բերել հերթական ապացույցը Փաշինյանի կողմից երկակի-եռակի խաղեր խաղալու վերաբերյալ։

 

Պաշտոնապես նրա մասնակցությունը պատճառաբանվեց հոր մահվան հանգամանքով։ «Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնել էին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սակայն հոր մահը չխանգարեց, որ նա դեկտեմբերի 19-ին երթ կազմակերպի ու Եռաբլուրը անարգի։

 

Պատերազմից հետո ԱՊՀ խորհրդի նիստը, թերևս, լավագույն հարթակն էր բարձրացնելու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Փաստելու, որ չնայած ստորագրված եռակողմ համաձայնագրին՝ Ադրբեջանը շարունակում է մարդկանց առեւանգել ու գերի վերցնել, գյուղեր շրջափակման մեջ վերցնել, բայց Փաշինյանն ինքն իրեն զրկեց այդ հարթակից։ Ինչու՞։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նիստին չմասնակցելու հիմնական պատճառը եղել է Արցախում ռուս խաղաղապահների դեմ կազմակերպված բողոքի ակցիան։

Ինչպես հայտնել էինք, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, արեւմտամետ հայացքներով հայտնի Հայկ Խանումյանը կոչ էր արել դեկտեմբերի 12-ին հավաքվել Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է, իր խոսքով, պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ

պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանի ու Արցախի կառավարությունից էին պարզաբանում պահանջում, այլ ռուս խաղաղապահներից։ Ռուսական կողմի տվյալներով՝ ակցիայի նախաձեռնությունը բխել է Երեւանից, որն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն

Խառատյանի միջոցով։ Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմին հասանելի է դարձել Փաշինյանի ու Արսեն Խառատյանի միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ տեղյակ են, որ Փաշինյանը փորձում է հակառուսական տրամադրությունները խորացնել Հայաստանում, ինչից հետո Փաշինյանին ոչինչ չի մնացել, քան ընդհանրապես մեկուսանալը։