Կարդացեք նաև՝

Մեզնից յուրաքանչյուրն այսօր համարձակորեն կարող է ասել՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրավացի էր, երբ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե իրենից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է քաղաքական հետապնդումներ իրականցնել, բերման ենթարկել, ապօրինի գործեր սարքել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիների նկատմամբ, քանզի նրանք պահանջում են իշխանության անցնցում հեռացում:

 

Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ: Հարգելի՛ ընթերցող, բայց այսօր ուզում եմ խոսել այն խնդրի մասին, թե ինչպես մենք լռեցինք, ինչպես հավատացինք և թողեցինք, որ Նիկոլը մեզ կործանի: Խոստովանեք, որ մինչ այս պահը բազմիցս քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հայրենիքի համար մտահոգ շատ մարդիկ կոչ են արել սթափության, բայց մեզնից շատերը կուրորեն հավատացել են դավաճան Նիկոլին: Շատ եմ ափսոսում, որ դեռևս 6 ամիս առաջ չլսեցինք և չսթափվեցինք ԲՀԿ առաջնորդի կոչից: Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը, բայց Գագիկ Ծառուկյանը դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էր, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում և  հայտարարում էր, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան:

Նա առիթ ունեցավ նաև այս կապակցությամբ հանդես գալ ելույթով և ընդգծել. «Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններն այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին»:

 

Մեզնից շատերը ականաջալուր չեղան նաև Գագիկ Ծառուկյանի հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությանը, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը. «Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը: Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի»:

Այ հիմա ենք հասկանում , ինչ լավ կլիներ, գոնե ժամանակին լսեինք Գագիկ Ծառուկյանի սթափության կոչին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ