Վովա Գասպարյանի 4 առանձնատները կպետականացվեն

Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին աշխատակցի գույքի նկատմամբ կալանք է դրվել. աղբյուր

Հաղորդվում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն առաջին անգամ գործի է դրվել: Վլադիմիր Գասպարյանին և նրա հետ կապված անձանց պատկանող 4 առանձնատուն է բռնագանձվել, 2 բնակարան, 3 հողակտոր, 4 մեքենա, 1 ավտոտնակ: Սերոբ Հարությունյանը և նրա «զինակիցները» զրկվել են 2 բնակարանից, Հյուսիսային պողոտայի 2 կայանատեղիներից, 1 մեքենայից և 1 անշարժ գույքից:

Տեղեկություններ են տարածվել, թե ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն առաջին անգամ գործի է դրվել: Հաղորդվում է, որ այդ օրենքի շրջանակներում դատարանը կալանք է սահմանել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի գույքի նկատմամբ:

 

Մասնավորապես նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանին և նրա հետ կապված անձանց պատկանող 4 առանձնատուն է բռնագանձվել (այդ թվում` հուշարձան-առանձնատուն), 2 բնակարան, 3 հողակտոր, 4 մեքենա, 1 ավտոտնակ:

Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հրապարակած Սերոբ Հարությունյանը և նրա «զինակիցները» զրկվել են երկու բնակարաններից, Հյուսիսային պողոտայում գտնվող երկու կայանատեղիներից, մեկ մեքենայից և մեկ միավոր անշարժ գույքից: