«Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին». Գոռ Վարդան

«Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չփորցես հայ մարդկանց իրար դեմ հանել։Վենդետա արա սահմանիցդ դուրս, սահմանից ներս էլ զոհ չունենք տալու քո սուբիեկտի համար…. Այսօր հետևում էի նիկոլ փաշինյանի այսպես ասած քարոզարշավի ելույթին և չէի կարող չարձագանքել։

նիկոլ փաշինյան դուք ներկա պահին երկրի ժամանակավոր վարչապետի լիազորություններ եք կատարում դա նշանակում է, որ հանդես էք գալիս երկրի ղեկավարի անունից։

Լսեցի ձեր ելույթը վենդետաների մասին, լսեք դուք չե՞ք հասկանում, որ ժողովրդին կիսելու, վրեժի, թշնամության կոչեր էք անում և դա հղի է վտանգաոր հետևանքներով, ձեր ուզածը ո՞րն է բախումներ, քաղացիական պատերազմ, ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց միմիանց դեմ լարելու։

Քարոզարշավին ձեր քաղաքական ծրագրերից խոսեք թե ինչպես էք պատրաստվում երկիրը դուրս հանել այս իրավիճակից ոչ թեվենդետաներից, դրախտ երկրից։ Այն երկրից որ մինչ այսօր զինվորի թաղում է կազմակերպվում։

Եթե վենդետայից ես խոսում եթե էդքան դուխով տղա էս կարող էս ալիևից լուծիր վրեժդ ու այն ադրբեջանցի զինվորներից, որոնք էս պահին Հայաստանի սահմանում են և գերի են վերցնում մեր առանց զենք սահման պահողներին։Դիմում եմ քեզ նիկոլ փաշինյան չփորցես հային հանել հայի դեմ, դա շատ վատ կանդրադարնա մեր ազգի վրա։

Դիմում եմ այն մարդկանց ովքեր կանգնած են նիկոլ փաշինյանի կողքին, տղերք մենք հայ ենք,մենք իրավունք չունենք թույլ տալու քաղաքացիական բախումներ, դուք էդ մարդու կողքն եք բացատրեք, հասկացրեք, որ ազգին չհանի իրար դեմ արյուն չթափվի։

Կոչս մշակույթի, սպորտի,արվեստի բոլոր հեղինակավոր մարդկանց, միացե՛ք, ձեր խոսքը ասեք, բոլորդ մի կողմ եք քաշվել, չէք հասկանում երկիրը կանգնած է լուրջ քաղաքացիական պարերազմի առաջ։

Հերիք է ինչքան զոհեր ունենք, մենք փոքր ազգ ենք իրավունք չունենք միմիանց դեմ դուրս գալ: Միասնության կոչեր արեք ժողովորդին»։