[ad_1]

Երկաթե կապանքներով մարդու առաջին գերեզման են հայտնաբերել Մեծ Բրիտանիայում Գրեյթ Կասթերթոնում հնագիտական պեղումների ժամանակ:

Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ մարդը մահացել է մ.թ. 226-427 թթ.:

Մասնագետները կարծում են, որ դա 25-35 տարեկան տղամարդ էր:  Նրա ոսկորների վրա հայտնաբերվել են նորագոյացություններ, որոնք վկայում են կյանքի ընթացքում վնասվածքի մասին: Ցավոք, նրա գանգն ու ողնաշարը չեն պահպանվել:

Հայտնաբերված երկաթե կապանքները խոսում են նրա մասին, որ այդ շրջանում ստրկություն է գոյություն ունեցել: Սակայն դրա առկայությունն ամենեւին չի նշանակում, որ մարդը ստրուկ էր: Նա կարող է լինել նաեւ բանտարկյալ:

 



Աղբյուր