Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից

առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Մեծացել է Սքանթոն, Փենսիլվանիայում և Դելավերի Նյու Քասլ շրջանում և սովորել Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն Սիրաքյուսի համալսարանից 1968

թվականից։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում և դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։