Այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ հույսեր ունի ընտրություններում հաղթելու հասկանալի է։ Դա պայմանավորված է բացառապես նախընտրական քարոզչությամբ, նա պետք է ոգևորի իր համախոհներին, բայց կա քաղաքական իրողություն և այդ իրողությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ունի բարձր բացասական ռեյտինգ։ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը թույլ է տալիս պնդելու, որ այդ խոստումը իրականության հետ աղերս չունի։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, մարզերում Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին բացասական հիշողություններ արթնացնող ինչ-որ բան հաստատ կա։

Հենց սա է պատճառը, որ Պուտինը կարճ հասկացրել է Քոչարյանին, որ աջդ մի կողմ քաշի։ Եկել Նիկոլի բարձր վարկանիշի դեմ խաղ ես անում։
Գուցե, Քոչարյանը ճիշտ է և իր պաշտոնավարման ժամանակահատվածում ամենաքիչ զոհերն ենք ունեցել շփման գծում, սակայն հարկ է Քոչարյանին հիշեցնել, որ իր պաշտոնավարման արյունալի տասնամյակում ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել Հայաստանում, բազմաթիվ հանցագործություններ են եղել և անմիջականորեն կապվել են իր անվան հետ։

Այդ հանցագործությունների, սպանությունների հիմնական մասն առ այսօր մնում է չբացահայտված։ Իսկ Պուտինը բնական է իր զորակցությունն է հայտնում այն թեկնածուին, ում ընտրել է ժողովուրդը։ Քոչարյանին ժողովուրդը պարզապես չի կարող ընտրել։ Նա եկել է արյունով և արյունով էլ գնացել է։