Ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած ակցիաները եկան համոզելու այն միտքը, որ Քոչարյանն իսկապես որոշել է ազատվել Հայաստանի «հարավային դարպասը»-ից։ Մաֆիոզների հրոսակախումբը որոշել էին այդ օրը շեֆին նախընտրական անակնկալ մատուցել վերջինիս սիրած բոլոր ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով, անթասիբությամբ։ Ակնհայտ էր, որ Սյունիքում մաֆիայի դիմադրություն էր։ Այնտեղ Հայաստանում հարստացած խուժան շերտ կա, նրանք էին ոռնում։

Բայց սա դեռ սկիզբն է հարգելի ընթերցողներ։ Ասում են՝ սրա նպատակներն ավելի հեռուն են սավառնում։ Ըստ որոշ աղբյուրների՝ իշխանություն գալու հենց հաջորդ օրերից նա պետք է իրականացնի Սյունիքի հանձնումն Ադրբեջանին, որովհետև Ալիևի հետ արդեն իսկ ունի նախնական պայմանավորվածություն։

Ինչևէ այսօր Քոչարյանի թեման փակված է, նրա նկատմամբ միայն ատելություն է: Նա բացահայտ չի կարող խաղի մեջ մտնել: Այնպես, որ զուր ես եղբորդ խոստումներ տվել, ժողովուրդն անցյալին վերադարձ չի ուզում և չի էլ անի։