[ad_1]

Յուտայում 9-ամյա մի աղջիկ եւ նրա փոքր քույրը գողացել են իրենց ծնողների ավտոմեքենան` Կալիֆորնիա հասնելու համար, ապա բախվել են բեռնատարին իրենց տնից 16 կմ հեռավորության վրա:

Բարեբախտաբար, երեխաները չեն տուժել: Նրանք իրենց արարքը բացատրել են «օվկիանոսում լողալու» ցանկությամբ, հայտարարել են իշխանությունները, փոխանցում է NYP-ն:

Վեսթ-Վելի-Սիթիի ոստիկանությունը թվիթերում գրել է, որ 9-ամյա մի աղջիկ ավտոմեքենա է վարում իր 4-ամյա քրոջ հետ: Մինչ բեռնատարին հարվածելը նրանք ընթացել են մայրուղով: Ավտոմեքենան զգալի վնասվել էր, եւ իրավապահները ստիպված էին քարշակ կանչել:

Ոստիկանությունը հայտնել է, որ քույրերն ամրագոտիներ էին կրել, ինչը նրանց փրկել է վնասվածքներից:

 



Աղբյուր