Կարդացեք նաև՝

Կատաստրոֆիկ վիճակ․ Աստված պատժում է Էրդողանին․ Թուրքիայում սարսափելի երաշտ է․ Ստամբուլում 45 օրից․․․

 

Թուրքիայում երաշտ է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում

Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին

կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

 

Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի:

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:

 

Իզմիրը և Բուրսան ՝ Թուրքիայի հաջորդ երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված:

 

Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում հորդառատ անձրևներից ջրհեղեղ է առաջացել, գրեթե բոլոր կոմունիկացիոն ենթակառուցվածքները պարալիզացվել են։