2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։

Արթուր Վանեցյանը 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2020 թվականին ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ։