Կարդացեք նաև՝

armenianews.net- գրում է Մեր տեղեկություններով օրերս վիճաբանություն է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս գլխավորած դաշինքի մեջ ներգրավված ՀՅԴ-ականների միջև:

 

Քոչարյանը մեղադրանքներ է հնչեցրել ՀՅԴ-ականների հասցեին, մեղադրելով վերջիններիս անգործության մեջ, որ ՀՅԴ-ականները հանրահավաքներին չեն կարողանում մարդ հավաքել, միայն մեծ-մեծ խոսում են և ամբողջ գործն անում է իր որդին: ՀՅԴ-ականներն էլ իրենց հերթին Քոչարյանին երեսով են տվել, որ վերջինիս միակ քաղաքական հենարանը իրենք են ու ուրիշ ոչ մի կուսակցություն չհամաձայնեց այս օրերին կանգնել Քոչարյանի կողքին։

 

Քոչարյանի ու ՀՅԴ-ականների միջև ծագած վիճաբանությունից մի բան հստակ պարզ է, որ Քոչարյանն էլ է նկատում, որ իր հրավիրած հանրահավաքները սակավաթիվ են, քչերն են իրեն սատարում ու նման կերպ շարունակվելու դեպքում պայքարն իշխանության համար անհույս է։