Կարդացեք նաև՝

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954[1][2][3], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը՝ 1998-2008 թվականներին, Արցախի Հանրապետության առաջին նախագահը՝ 1994-1997 թվականներին[Ն 1]։ Եղել է նաև Արցախի վարչապետը 1992-1994 թվականներին և Հայաստանի վարչապետը՝ 1997-1998 թվականներին։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Հոր ընտանիքը 1918 թվականի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ փրկվել է՝ տեղափոխվելով Ստեփանակերտ, սակայն հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ով այդ ժամանակ 8 տարեկան է եղել, կորել է՝ հրաշքով հայտնվելով

 

այլ փախստականների հետ նավի վրա ու տեղափոխվել է Տաշքենդ։ Այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո հայտնաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք՝ 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի

գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ քրոջ՝ Իվետայի, ավագ եղբոր՝ Վալերայի ու տատի հետ՝ Ստեփանակերտում[5]։