Կարդացեք նաև՝

Հանդիպում Երևանի Կենտրոն վարչական շրջանի համակիրների հետ:
Քննարկվել են երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները և

ներկայացվել են դրանց լուծմանը միտված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթները:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ԲՀԿ համակիրների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկայացրել է երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնք ներառված են ԲՀԿ նախընտրական ծրագրում:

Գագիկ Ծառուկյանը մասնավորապես անդրադարձել է անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, պատասխանել ներկաներին մտահոգող բոլոր հարցերին: Դրանցից մեկին ի պատասխան՝ կուսակցության առաջնորդը պարզաբանել է Վահե Էնֆիաջյանի՝ ԲՀԿ ցուցակում չընգրկվելու հարցը. «Կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործառույթն ունի»,- նշել Գագիկ Ծառուկյանը: