Ինքնասպանություն, սուիցիդ, (լատ.՝ sui՝ ինքն իրեն և caedare՝ սպանել բառերից), իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ։ Ռիսկի գործոններից են հոգեկան խանգարումները, ինչպիսիք են՝ երկբևեռ խանգարումները, շիզոֆրենիան, ինչպես նաև

ալկոհոլիզմը ու բենզոդիազեպինների չարաշահումը[1][2][3], սթրեսային վիճակները, ֆինանսական դժվարությունները, միջանձնային հարաբերությունները, բուլիինգը[1][4]: Հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։ Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում։

Սուիցիդալոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, սակայն մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը։ Ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և

հոգեբանները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հոգեբանություն գիտության զարգացման մեջ, քանի որ սուիցիդալ վարքը մեծապես հանդիսանում է հենց հոգեբանության ուսումնասիրությանը ենթարկվող խնդիր, իհարկե այն ոչ միայն հոգեբանական խնդիր է․ այլ գիտություններ նույնպես

 

ուշադրության կենտրոնում են պահում ինքնասպանության հիմնահարցը, պատճառները և դրդող ուղիները, այն կդիտարկվի հատկապես հոգեբանություն գիտության տեսանկյունից։