Կարդացեք նաև՝

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին Պուտինն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում: «Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում,

 

որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ’ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց

այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը»,- ասաց Պուտինը: Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի:

 

Կան Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից ապացուցված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում Ադրբեջանին աջակցել են նաև Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները:

 

Նկատենք, որ սա զգուշացում է Ալիևին, և յուրաքանչյուր պահի ՌԴ-ն կարող է իրականացնել հակաահաբեկչական գործողություններ: