Կարդացեք նաև՝

 

Հայաստանում բենզինն օր օրի թանկանում է: Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» մի քանի ամիս առաջ էժանացած բենզինը այսօր արդեն մոտ 100 դրամով թանկացել է: Հիշեցնենք, ամիսներ առաջ, երբ

նավթի գները աշխարհում ընկան, ավտոմատ ընկավ նաև բենզինի և դիզվառելիքի գինը, արդյունքում Հայաստանում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հասել էր ընդհուպ 270 դրամի:

 

Դա, իհարկե, ոմանք փորձեցին ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի տնտեսական ձեռքբերում: Այսօր այդ նույն բենզինն արդեն 360-380 դրամի սահմաններում է, ու դեռ կարող է էլի թանկանալ:

Միայն վերջին մեկ շաբաթում սա արդեն երրորդ թանկացումն է: Հիմնական պատճառը, կարծում ենք, դոլարի կուրսի բարձրացումն է: