Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանի համար հրաժարական տալը կամ Ադրբեջան փախուստ շատ մեղմ կլինի, նա պետք է ձերբակալվի հենց կառավարության շենքից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի հայրը։

«Իմ տղան զոհվել է 24 տարեկանում, եղել է գումարտակի հրամանատարի առաջին հրամանատար։ Սիրելի ծնողներ, մենք պահանջատեր ենք, որովհետև ունենք հերոս տղաներ։ Նրանք զոհվել են հանուն հայրենիքի։ Նայել են մահվան աչքերին, բայց չեն դավաճանել հայրենիքը։ Խնդրանքս է ձեզ, սիրելի ծնողներ, մի գնացեք նախարարության շենք, մի նվաստացեք։ Դուք հերոս տղաներ եք կորցրել, մի գնացեք, մի լացեք, նրանք արժանի չեն ձեր արցունքներին։

 

Մենք ոչ թե պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա մեղմ է, կամ որ գնա Ադրբեջան, դա փրկություն է։ Մենք պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հենց կառավարության շենքից, շղթաներով դուրս բերեն՝ վզակոթին տալով։ Մենք այդ օրը տեսնելու ենք, դա հեռու չէ»,-ասաց նա:

Զինծառայողի հայրն առաջարկեց երեքշաբթի օրը ժամը 12-ին շրջափակել կառավարության շենքը. «Թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը փախչի, պահանջենք, որպեսզի նրան ձերբակալեն և դուրս բերեն։ Իսկ մինչ այդ ամեն օր կարող ենք պահանջատիրական երթ կազմակերպել։ Պետք չէ լաց լինել, մղկտալ, այս թյուրիմացությունների առջև։ Խոսքս ուղղեմ նաև որդեկորույս հայրերին։ Թող չկոտրեն պաշտպանության նախարարության պատուհանները, Դավիթ Տոնոյանը վաղուց այնտեղ չէ։ Որպես ռազմական հանցագործ նա նույնպես պատասխան պետք է տա։ Պետք է պատասխան տա, թե ինչպես չի կրակել Մոզամբիկից ձեռք բերած էժանագին զենքը։ Պետք է պատասխան տա, թե ինչու չեն թռչել մեր ՍՈՒ-30-երը։

 

Ամեն մեկը պետք է պատասխան տա։ Բայց ամենագլխավորը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Օնիկ Գասպարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին պատերազմը դադարեցնելու համար, որովհետև մենք այդքան զինամթերք չունեինք մինչև վերջ կռվելու համար։ Իսկ նա, կրկին ականջալուր չլինելով, գալիս է Ազգային ժողով և հայտարարում , որ մեզ ասում են, թե խաղաղության դիմաց պետք է հանձնեք 7 շրջանները։ Այն շրջանները պետք է հանձնեինք, որն աշխարհը համարել է ադրբեջանական հող։ 35 % կորուստը Արցախի այսօր չէինք ունենա։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թիվ 1 թշնամին է»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։