[ad_1]

Արցախում զոհված մայոր Խորեն Ալեքսանյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ռազմագիտության դասասենյակը։

Մայիսի 28-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի դպրոցում բացվել է անմահ հերոս, մայոր Խորեն Ալեքսանյանի անվան ռազմագիտության դասասենյակ:

Դասասենյակի անվանակոչման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այլ պաշտոնատար անձինք, մայոր Ալեքսանյանի զինակից ընկերները, ընտանիքի անդամներ, հյուրեր:

Ոսկեվանի դպրոցում կայացել է նաև «Կյանք՝ կյանքի դիմաց»  հուշ-ցերեկույթ՝ նվիրված մայոր Խորեն Ալեքսանյանի հիշատակին: Այնուհետև հյուրերն այցելել են  գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ են խոնարհել մայոր Խորեն Ալեքսանյանի և սահմանապահ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված ոսկեվանցիների հիշատակին:

Մայոր Խորեն Ալեքսանյանը ծառայությունը պատվով ու բարեխղճությամբ կատարել է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում, ձեռք բերելով բանիմաց ու վստահելի հրամանատարի համբավ: Հայրենիքի կանչով մեկնելով ռազմաճակատ՝ Խորեն Ալեքսանյանը զոհվում է հերոսի մահով 2020 թվականի հոկտեմբերի 20-ին  Որոտանի մարտերում:



Աղբյուր