[ad_1]

 

Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների երեխաների համար նախատեսված նախկին դպրոցի տարածքում 215 անչափահասի մնացորդների գերեզման է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է CBC-ն, խոսքը Բրիտանական Կոլումբիա նահանգի Կամլուպս քաղաքում գտնվող դպրոցի մասին է:

Նշվում է, որ դպրոցի տարածում պեղումներ են իրականացվել տեղի հնդկացիական ցեղերից մեկի նախաձեռնությամբ: Դպրոցը գործել է 1980-1969 թվականներին և խոշորագույններից մեկն է երկրում: Այն միաժամանակ կարող էր 500 սանի ընդունել:

1876 թվականին Կանադայում հնդկացիների մասին ակտ է ընդունվել, որով նախատեսվում էր երկրի բնիկ ժողովուրդների հողերի առգրավում՝ դաշնային կառավարության կարիքների համար: Այնուհետև ակտում հավելումներ են արվել հատուկ դպրոցների ստեղծման մասին:

2017 թվականին երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից, որոնք տուժել են այդ դպրոցներում ուսուցման ժամանակ:



Աղբյուր