Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է[1]։ Հայրը եղել Դաղստանի Ինքնավար Հանրապետության[2][3] Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից[4]։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի

ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։

Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան[5][6][7]։