Փույա Հոսեինի գրել է.
ՀՀ-ն շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը իրար կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է մեկ քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության

նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով երկուշաբթի օրը Հայաստան կատարած իր այցին և իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված

համաժողովին, ասել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրш նզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպп րտային կապերը զարգացնելու, միասնական շահերը և մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական տվյալ նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016թ-ին, այնուհետև՝ չորս բանակցություններ են տեղի

ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին՝ Երևանում կայացավ բանակցությունների հինգերրորդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից և Հայաստանից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետը ասել է. «Վերջերս

կայացած հանդիպման ժամանալ, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու մասին: Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»: «Տվյալ միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտш նգության առումով, կաճի

Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Եվ այդ գրավիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝ տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»: «Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից Ծոցի իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հատկապես՝ Հայաստանի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների

բարելավման հնարավորությունը և մյուս անդամ երկրների համապատասխան ենթակառույցները, այս ամենը կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ հայտնեց իրանցի պաշտոնյան: Ընդգծելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող

խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «մեկ ճանապարհ, մեկ գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի այդ նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները ավելի մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»: Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև Ծովի առափնյա երկրները ներառում են Վրաստանը՝ արևելքում, Ռուսաստան ու Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան և Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝

հարավում: Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կմ է . Վրաստանի ափերը ՝ 310 կմ, ՌԴ-ինը՝ 475 կմ ,Ուկրաինաինը՝ 1628 կմ, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կմ, իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև Ծովին ափամերձ այդ գոտին, որտեղ մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, և որտեղ գտնվում են միջազգային շուկաների մեծ մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որը կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից Ծոց — Սև ծով այս տրանզիտ, կարճ ու անվտш նգ միջանցքի հաստատման շնորհիվ»: