{"subsource":"done_button","uid":"B5DC2778-B946-448E-96B9-85EE4419A345_1622105941911","source":"other","origin":"unknown","source_sid":"B5DC2778-B946-448E-96B9-85EE4419A345_1622105993328"}

Էդիկ Բաղդասարյանը գրում է. Ադրբեջանական զի նված ուժերը շրջափ ակել և գե րեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում,

Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից: Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն: Խոսքս բանակի ղեկավարությանն է վերաբերում: Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ:

Մեր տարածքում ակա նապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշ նամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը: Այս դեպքից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանին կանգնած մեր բոլոր զ ինվորներին կարող են գալ գե րի վերցնել: Չնայած երբեք այդ մասին չեմ

պատմում, բայց ուզում եմ հիմա մի օրինակ բերել իմ փորձից: 1992-ի փետրվարին երկու անգամ մասնակցել եմ ակա նապատման աշխատանքների, Մարտունի քաղաքի մուտքը թշն ամու զի նտեխնիկայի համար փակում էինք: Մարտունի քաղաքի դիմացի Ամիրանլար եւ Կուրապատկինո գյուղերում թշն ամին մեծ քանակությամբ զի նտեխնիկա

էր կուտակել և սպասում էինք հար ձակման: Ու երբ ակա նապատում էինք, երկու հոգով գիշերը՝ մթության մեջ, ակ ան էինք տեղադրում, երեք հոգի էլ մեր անվտա նգությունն էր ապահովում, այսինքն` մենք հանգիստ անում էինք մեր գործը` իմանալով, որ տղերքը հեռվից դիտարկում են: Մի դեպքում, օրինակ, նրանք ինչ-որ պահի զգուշացրին աշխատանքները դադարեցնել, մենք դուրս եկանք ճանապարհից ու թաքնվեցինք:

Թշն ամու շարժ էին նկատել: Մոտ կես ժամ հետո նրանք ասացին, որ կարող ենք շարունակել: Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ ամեն ինչ այնքան հստակ կարգավորված է, որ այլ կերպ գրեթե հնարավոր չի լինի: Հիմա ուզում եմ ասել` միայն ու միայն ձեր մեղքով է այն, ինչ տեղի է ուենում, դուք չեք կարողանում բանակը կառավարել, ձեզ պետք է միայն պատասխանատվության ենթարկել: