Այսօր՝ մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկով:

Փաշինյանն առաջարկում էր, որպեսզի երկու կոմերի համատեղ պայմանավովածությամբ և համաձայնությամբ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից, զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր և ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող

 

Տրամաբանական է, որ ԱԽ նիստում նման առաջարկ անելուց առաջ Փաշինյանն այն նախօրոք համաձայնեցրել էր ՌԴ ղեկավարության՝ մասնավորապես Պուտինի հետ, բայց չգիտես ինչ եղանակով այս առաջարկի մասին ինֆորմացիան հայտնի է դարձել Քոչարյանին, ով շտապել առաջինը հանրային խոսել այս մասին, որպեսզի բոլորին համոզի, թե դա իր մտահաղացումն էր և ինքը գտավ հարցի լուծումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր հարցազրույցում Քոչարյանն ասել էր՝

 

«Թող Ռուսաստանի հետ խոսա, ասի արի մի տարով դրոշներդ դնենք, մինչև ես ոտքի կկանգնեմ»։

Բնականաբար այս նուրբ անվտանգային խնդրի լուծման առաջարկի մասին պետք չէր շտապել բարձրաձայնել, բայց ստացվում է, որ Քոչարյանը պատրաստ է անգամ մեր. երկրի անվտանգաթյունը հարվածի տակ դնել, միայն թե հանրության աչքին հարց լուծող երևա։