Կարդացեք նաև՝

Հարությունյանի կենսագրության և վերջինիս նկատմամբ կատարված մահափորձերի մասին.

 

«ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974 թ. Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1991 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ 17 տարեկանում միացել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին և դարձել հրետանավոր։ Շատ սիրելով ռազմական գործը՝ 1999 թ. ընդունվել է Սանկտ

 

Պետերբուրգի ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանցությամբ։ Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մարտերում, տեսել 1994 թվականի մեծ

 

հաղթանակը, անցել զինվորական ծառայության ամբողջ աստիճանակարգը՝ հրետանու հետախույզից մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ։