Դատախազությունը խնդրում է Օմսկի բնակչուհուն դատապարտել 13 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում ՝ հացի փշրանքների պատճառով երկու տարեկան դստերը սպանելու համար՝ գրում է RIA Novosti-ն։

Ըստ քննիչների՝ սպանությունը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 9-ին: 28-ամյա կինը հարբած վիճակում տեսել է, որ իր դուստրը կարկանդակ ուտելիս ուտում է նաև փշրանքները: Կինը սկսել է հաց փշրանքները հավաքել և կոպտորեն խցկել երեխայի բերանը: Արդյունքում աղջիկը շնչահեղձ է եղել և մահացել:

Դրանից հետո կնոջ զուգընկերը երեխայի մարմինը դուրս է բերել տնից և թաքցրել այն: Տասը օր անց տղամարդը մահացել է հարբածության հետևանքով: Հանցագործությունը հայտնի է դարձել մեկ ամիս անց: Կասկածյալի ընկերուհին սկսել

է հետաքրքրվել երեխայի գտնվելու վայրով և շուտով դիմել է ոստիկանություն: Հետաքննության համաձայն՝ երեխայի մայրը սկզբում հերքել է իր մեղքը և պնդել, որ դստերը սպանել է զուգընկերը, բայց ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է սպանել: