Միջուկային զենք, պայթուցիկ սարք, որն իր կործանարար ուժը ստանում է միջուկային ռեակցիաներից կամ ճեղքումից կամ ճեղքման և ձուլման համադրությունից։ Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա՝ անհամեմատ փոքրաքանակ հումքից։

Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20.000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

 

Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է, քան 1100 կգ, այն կարող է արտադրել պայթուցիկ ուժ համեմատելի ավելի քան 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին։ Այսպիսով, նույնիսկ ավանդական ռումբերի չափ փոքր միջուկային սարքը կարող է ավերել մի ամբողջ քաղաք՝ պայթյունի,

հրդեհի և ճառագայթացման հետևանքով։ Միջուկային զենքերը համարվում են զանգվածային ոչնչացման զենքեր և դրանց օգտագործումն ու վերահսկողությունը նրանց ստեղծման օրվանից եղել են միջազգային հարաբերությունների քաղաքականության հիմնական նպատակը։