ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և

բարձունք են գրավել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ տեսանյութում երևացող լիճը Սևանը չէ, այդ բարձունքը Սևանա լճից հեռու է 30 կմ-ով։ «Ադրբեջանական զինծառայողները Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին են»,- ասացին ՊՆ-ից։ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է

սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից: Նշենք, որ ավելի վաղ Razm.info մասնագիտացված կայքը հայտնել էր, որ տեսանյութն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին։