Ռամկավար ազատական կուսակցությունը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանը: Նրա խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցության

 

կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ պետք է զսպվածություն, հավասարակշռվածություն լինի, երկու կողմերը հանդուրժող լինեն, որպեսզի իրավիճակն էլ ավելի չսրվի միմյանց հանդեպ: «Վարչապետի հրաժարական նման պայմաններում մենք չենք պահանջում: Պետք է հանդարտություն լինի երկկողմանի: Ընդհանրապես, խաղաղ

 

ընտրություններով պետք է ձևավորվի իշխանությունը, ու դա չպետք է հիմա լինի: Նախ պետք է իրավիճակը հանդարտվի, արտահերթ ընտրություններ կարող են լինել եկող տարի՝ մարտ-ապրիլ-մայիս-հունիս ամիսներին: Դա էր Կենտրոնական վարչության հայտարարության բովանդակությունը:

 

Եթե վարչապետը հրաժարական տա, երկիրը կգնա դեպի քաոս: Պետք է ներկա կառավարությունը մնա մինչև հաջորդ տարվա գարուն-ամառ, երբ արտահերթ ընտրություններ կլինեն: Սա է մեր տեսակետը: Հնչակյանների տեսակետն էլ է այդպիսին»,- հայտարարեց Դաքեսյանը: