Ռուսական «403 press» հեռուստաալիքը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու ՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից․․․Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Իլյա Մեդվեդեւը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի`

Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ…«Վարչապետի որդին սիրեցյալին ծանոթացրել է իր մոր ՝ Սվետլանայի հետ առնվազն մեկ տարի առաջ…

Նրանք երեքով ներկա են եղել 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին», – գրում է հեռուստաալիքը…Նշվում է, որ Յանա Գրիգորյանը ոչ հայտնի ընտանիքից է…

2016 թվականին նա պաշտպանել է դիպլոմային աշխատանքը «Միջին իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայերենում» թեմայով…Նա նաև իր բուհում մասնակցել է Հայ գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը…