Բռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական

սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն

գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝