Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր’ մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ:

Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ բանակցությունները սկսել են 14:00-ից, առավոտվա դրությամբ մարզում իրավիճակը նույնն է: