Թշնшմին լկտի պահանջներ է դրել՝ հանձնել Տավուշում 8 գյուղ և Արարատում Տիգրանակերտ գյուղը․ Նոր մանրամասներ բանակցություններից


«Հրապարակը» գրում է, թե ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել:

«Մեր աղբյուրները հաղորդում են, որ բանակցությունները Սև լճի հետ կապված մտել են փակուղի: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝

պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Արարատում Տիգրանակերտ գյուղը, որը Նախիջևանին սահմանակից է»,- գրում է թերթը: