Դաղստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Ադրբեջանում: Տեղեկությունը armeniasputnik.am-ի փոխանցմամբ հայտնում է Դաղստանի սեյսմիկ ծառայության հանրապետական

կենտրոնը: «Այսօր’ տեղական ժամանակով 05.05-ին, Դաղստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել։ 4.7 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը 3-4 բալ

ուժգնությամբ զգացվել է նաև Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում», – նշված է հաղորդագրության մեջ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն (EMSC) ավելի վաղ հայտնել էր, որ

Դաղստանում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դաղստանյան լույսեր քաղաքից 21 կիլոմետր հյուսիս-արևմուտք և Դերբենտից 12 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: