Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վազգեն Մանուկյանի մարդ տեսակի մասին! Այսօր ինձ լավատեղյակ աղբյուրները տեղեկացրեցին, որ մոտ 3 տարի առաջ Վազգեն Մանուկյանի ընտանիքը դաունի համախտանիշ ունեցող իրենց աղջիկ երեխայից հրաժարվել է և հանձնել Նորքի մանկատուն։ Երեխային որդեգրել են արտասահմանից և տարել։

Սա շատ անձնական և նուրբ հարց է, սակայն բացահայտում է մարդու էությունը!!! Նշենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 կուսակցությունները ում կներկայացնեն որպես միասնական վարչապետի թեկնածու։

Մինչ վերջերս վերոնշյալ կուսակցությունները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ և ընտրել որևէ թեկնածու։ Սակայն այսօր նրանք հանդես եկան հայտարարությամբ և նշեցին, որ արդեն պատրաստ են բացահայտելու իրենց թկնածուին։Ըստ շրջանառվող լուրերի, այդ դերի ամենահավանական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։