«Մայիսի 10-ից Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ կոչվող հատվածում ադրբեջանական բանակի դիրքավորումը լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանում: Ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է ոչ միայն ներքաղաքական կայունության առումով, այլև կարող է հանգեցնել հայ-

ադրբեջանական նոր բախումների: ՀՀ ՊՆ գլխավոր շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ չորեքշաբթի օրը՝ ՊՆ-ում հայտարարված տագնապից հետո, մեր ստորաբաժանումները շատ արագ են դուրս եկել երթային վիճակի ու շատ օպերատիվ կերպով կենտրոնացել նախանշված

ուղղություններով, ինչը սկսել է անհանգստացնել ադրբեջանական կողմին, որտեղ քարոզում են, թե հայերն այլևս ուժ չունեն: Մեզ տեղեկացրին, որ հետաքրքիր մեսիջներ են գալիս նաև ռուսներից. այս հարցում նրանք հայկական կողմի տեսակետն են պաշտպանում, և պատահական չէ, որ լուրերը տարածվելուց հետո օդ բարձրացան ռուսական ՄԻԳ-երն ու ուղղաթիռներ, ինչպես նաև

ադրջանցիների հետ բանակցություններին ռուսները գալիս են հայերի հետ, իսկ ադրբեջանցիները՝ միայնակ։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ռուսական կողմին զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանը փորձել է օգտվել Սյունիքի՝ ՌԴ ՊՆ պատասխանատվության գոտում ռուս

հրամանատարների փոփոխությունից։ Ըստ ամենայնի, Բաքուն հույս ուներ, որ գեներալ Ալեքսեյ Ավդեևը, որը տարածաշրջան էր ժամանել Ռուստամ Մուրադովին փոխարինելու համար, մինչ կստանձնի իր պարտականությունները, Ադրբեջանին կհաջողվի բարելավել իր դիրքերը: