ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառանալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

Դատարանն այսպիսով ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով արձանագրել էր Քոչարյանի իրավունքների խախտումը, սակայն քննիչին չէր պարտավ որեցրել վերացնել այն եւ արգելանքից հանել նրա գույքը:

Որոշման հրապարակմանը Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում: