Եգիպտոսում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ,

տուժել են ևս 5-ը՝ փոխանցում է РИА Новости-ն: Հրդեհը տեղի է ունեցել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության մեքենաներ:

Մի քանի հիվանդի հաջողվել է փրկվել: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Հեղինակ’Մարի Կոստանյան