Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, օգոստոսի 21, 1951[1], Ոսկեհատ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանյայց

Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Խորհրդային

Հայաստանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից

ձեռնադրվել է սարկավագ[2]։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։