Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հանդիսանում է շրջանի

վարչական կենտրոնը և 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ[2]։

Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։

 

Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։