Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թ.-ի սեպտեմբերի 23-ին Երևանում[1]։ 1987 թ.-ին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը[1]։ 1993 թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը[1]։ 1989 — 1991 թթ.-ին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»[1]։ 1994 — 1997 թթ-ին. աշխատել է Երգի պետական թատրոնում[1]։ 1996 թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է[1]։ 2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս[1]։ 2005 թ.-ից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է[1]։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման[1]։

Ամուսնացած է և ունի երկու զավակ[1]։

Ամուսինը՝ Արման Հարությունյանը, աշխատում է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում[2][3]։ Հանրության որոշ հատվածի մոտ նա հայտնի է որպես 2008 թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի արյունալի դեպքերի մասնակից[4][5]։ Մասնավորապես հայտնի է, որ Ա. Հարությունյանը մարտի 1-ին դաժան ծեծի է ենթարկել Չորրորդ իշխանություն թերթի այն ժամանակվա լրագրող Գագիկ Շամշյանին, ձեռքերը ձեռնաշղթաներով կապել ու Կարապի լճի մոտակայքից մինչև Երևանի Ազատության հրապարակ բերանքսիվայր քարշ տվել[5]։ 2008 թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով[1]։

Ա. Հարությունյանը հայտնի է նաև որպես մարդ ծեծող[5]։ Նրա անվան հետ են կապված Երևանում տաքսի ավտոմեքենայի վարորդին դաժան ծեծի ենթարկելը, Հայաստանի Ոստիկանության 6-րդ վարչությունում նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանին ծեծի ենթարկելը[5]։

Ա.Հարությունյանը սպառնացել է ծեծել անգամ «իշխանության մարդ» համարվող Սլաք.ամ կայքի սեփականատեր Մենուա Հարությունյանին, այն բանի համար, որ վերջինիս պատկանող կայքում Շուշան Պետրոսյանի մասին քննադատական նյութեր են հրապարակվել[6]։ 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։