ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը 2019 թվականից հետո ամեն ինչ արել է

բանակցությունները տապալելու համար, ինչը կարելի է տեսնել Հայաստանի ռաղմաքաղաքական ղեկավարության հայտարարություններում ու սադրիչ գործողություններում:

 

Ադրբեջանի նախագահը մասնավորապես խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտնի հայտարարության մասին, որ Արցախը Հայաստան է և վերջ:

 

Ալիևի խոսքերով, դա սադրիչ թեզ է, ինչը չէր կարող անպատասխան մնալ, դրա համար ինքը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ պատմությունը ցույց տվեց, թե «ով է ճիշտ»: