Ծնվել է 1953 թվականի հունվարի 8-ին[1]։

Կրթություն
1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը[1]։
1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1], գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»։ 2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»։
Աշխատանքային գործունեություն
1976-1990 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, դոցենտ։
1990-1993 թվականներին աշխատել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում որպես դոցենտ։
1996 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտում «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար։
1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ նախագահ աշխատակազմում որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ։
2004-2007 թվականներին աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանում փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ։
2007 թվականից աշխատում Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս։
Կարդացվող դասընթացներ
Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն[1]։

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում հետևյալ ոլորտները՝ Երկրաքաղաքականության հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության և երկրառազմավարության հարցեր, կոնֆլիկտների տեսություն և էթնոկոնֆլիկտներ, քաղաքակրթության և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսության ու պրակտիկայի հիմնահարցեր[1]։