Այսօր հետպատերազմյան երկրում ամենակարևոր խնդիրը ոչ թե ամեն գնով և միջոցներով ընտրություններին մասնակցելն է, ու իշխանության ղեկին հայտնվելը, այլ պատերազմից տուժած մեր հայրենակիցներին ուշադրություն դարձնելն է։ Ցավալիորեն, եզակի գործիչներ են հասկանում այդ քայլի առաջնահերթությունը։ Մինչ քաղաքական դիվիդենտների մեռած ուժերը, օրը մի բան են մտածում կադրերում երևալու և իրենց անունը շահարկելու համար, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ամեն գնով փորձում է իր լուման ներդնել մեր երկրի համար, ամեն ինչ անում է՝ փորձելով զորավիգ լինել զոհված զինծառայողների ընտանիքներին։

 

Նման նախաձեռնություն դեռևս, որևէ մեկի մտքով անգամ չէր անցել, բայց նա արեց դա։ Իսկ, թե ինչ սրտի թրթիռով են լսել այս լուրը մեր քաջ հերոսների ընտանիքներն՝ ուղղակի խոսքեր չկան։ Պարզվում է՝ պարոն Թովմասյանը նախաձեռնել և արդեն իսկ սկսել է հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:
Ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:

 

Ինչպես իր խոսքում նշում է Արտակ Թովմասյանը․ «Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններինհայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․»:

Հավելենք, որ Պուրակը հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ: Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը դառնալու է այն եզակիներից, որի համար շնորհակալ են լինելու բոլորը՝ մեծից փոքր։