1979-1981 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն
1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։ 2003 թվականին մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից[4]։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018 թվականին առաջադրվում է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինք ցուցակով, սակայն դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը։